«Հայկական վերածնունդ»-ն ընտրությունների գնում է վստահ. Մհեր Շահգելդյան
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ:
«Անկախ Հայաստանի 25 տարվա պատմությունը ցույց է տվել, որ դաշինքները, որպես կանոն, հիմնված չլինելով ընդհանուր գաղափարախոսական մոտեցումների, քաղաքական տեսլականների, ռազմավարություների վրա, ընտրություններից հետո սկսում են ապակենտրոնացման գործընթացների մեջ հայտնվել, ինչը մենք տեսնում ենք»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով, Հայաստանի զարգացման կարևորագույն խնդիրը քաղաքական ինստիտուտների ձևավորման գործընթացն է: Մ. Շահգելդյանն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կարևորագույն խնդիրն է լինելու հնարավորություն ստեղծել, որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի, այսինքն՝ պայքարել ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, խայտառակությունների դեմ, որոնցով հարուստ է Հայաստանի ընտրական պատմությունը:
«Մեր խնդիրն է անցկացնել մաքուր ընտրություններ: Իհարկե, համագործակցելով ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ, պայքարել թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց նա:
Մ. Շահգելդյանը նշեց, որ իրենք ընտրություններին գնում են վստահ, քանի որ հազարավոր մարդիկ իրենց կուսակցության շարքերն են համալրվում, նաև կազմակերպություններ են միանում:
Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» երիտմիությունից Դավիթ Հարությունյանին՝ ոչ պարկեշտ վարքագծի պատճառով կուսակցությունից հեռացնելուն, նա ասաց, որ ընտրություններ են, հնարավոր է կան ամբիցիաներ, մոտեցումներ:
«Այս խնդրին այսպես ենք նայում»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին