«Մանչեսթեր Սիթիի» նորեկը ողջ աշխատավարձը տալիս է մորը
«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Գաբրիել Ժեզուսն արդեն հասցրել է բոլորին տպավորել իր խաղով։ Խաղադաշտի սահմաններից դուրս պատանի ֆուտբոլիստը լիովին ենթարկվում է մորը։
Վերա Լյուսյա Դինիզը պատմել է, որ որդին ողջ աշխատավարձն իրեն է տալիս, իսկ ինքը գումար է վերցնում միայն անհրաժեշտ ծախսերի համար։
Ժեզուսը խիստ դաստիարակություն է ստանում, և նրան չի թույլատրվում խախտել ռեժիմը, խմել, ծխել ու քարշ գալ աղջիկների հետևից։
«Աղջիկները պետք է ապրեն իմ կանոններով։ Ոչ մի կրքոտ համբույր։ Գիշերը կարելի է մնալ միայն երկարատև հարաբերություններից հետո։ Ես չեմ թույլատրի, որ տղաներս չհարգեն ուրիշների աղջիկներին ու հղիացնեն նրանց։ Ես ինքս 3 երեխա եմ մեծացրել Աստծո օգնությամբ և նրանցից հարգանք եմ պահանջում աղջիկների նկատմամբ»,- Ժեզուսի մոր խոսքերը մեջբերել է sport.ru-ն։