«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը ներվելու համար շքեղ տուն է նվիրել կնոջը
Դավաճանության համար ներողություն խնդրելու նպատակով «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը շքեղ բնակարան է նվիրել իր քաղաքացիական կնոջը։ Այդ տան արժեքը գնահատվում է 4 մլն դոլար։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Այն ունի 6 ննջասենյակ, 5 սանհանգույց, փակ մեծ լողավազան, խաղասենյակ՝ բիլիարդի սեղանով, մարզումային դահլիճ, սաունա, լողավազան և երեք ավտոտնակ։
22-ամյա Սթոունզը 12 տարեկանից սիրահարված է Սևեջին, սակայն օգոստոսին հայտնի դարձավ, որ նա գիշերն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիի» մարկետոլոգ Ջեսիկա Փիթիի հետ։
Արդյոք Սթոունզին հաջողվե՞լ է ջերմացնել աղջկա սիրտը, և վերջինս ներե՞լ է նրան։ Այս մասին ոչինչ չի հաղորդվում։