Ռուսական «Մանկական աշխարհ» ցանցը համագործակցում է հայկական «Ալեքս տեքստիլի» հետ
«Նախօրեին մենք ներկայացրել էինք 2017 թվականին իրականացվող ներդրումների կառուցվածքը, որոնց ցանկում էր նաև թեթև արդյունաբերության ոլորտը։ Նոր բացվող արտադրամասը հենց այդ ցանկից է»,- այս մասին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն՝ այսօր «Ալեքս տեքստիլի» նոր բացվող արտադրամաս այցի ժամանակ։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը շրջայց է կատարել արտադրամասում՝ մանրամասն ծանոթանալով արտադրական գործընթացներին՝ կտորի մշակմանը, կարմանը, դետալների ավելացմանը, կտորի տպագրությանը և այլն։
Կարայանի խոսքով՝ նման այցեր կլինեն են բոլոր այն ընկերություններում, որոնք սկսում կան ընդլայնում են իրենց գործունեությունը և ընդգրկված են նախարարության կողմից ներկայացված ցանկում։ Բոլոր ներդրումային ծրագրերի համար կիրականացվի մշտադիտարկում՝ ծանոթանալու ընթացքին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց լուծում տալու նպատակով, ինչպես նաև քննարկելու, թե պետության աջակցության գործիքակազմից նախարարությունն ընկերություններին էլ ինչ օժանդակություն կարող է տրամադրել։
Աղբյուրի հաղորդմամբ, ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ մտադիր են շուրջ 350 աշխատատեղ ստեղծել։ Մինչ պաշտոնական բացումը փորձնական արտադրությունն է մեկնարկել, ունեն տարբեր պատվերներ, օրինակ՝ ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան