Դիեգո Կոստա. «Դրոգբայի առաջ հանում եմ գլխարկս»
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան իր համար օրինակ է և որ ժամանակին թիմի մրցելույթներին հետևում էր` միայն նրա խաղը տեսնելու համար: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Դրոգբան ինձ համար օրինակ էր, թե ինչպիսին պետք է լինի կենտրոնական հարձակվողը: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, ով բազմաթիվ գոլերի հեղինակ է դարձել: Ինձ դուր էր գալիս պարզապես հետևել նրա խաղին: Նախկինում «Չելսիի» մասնակցությամբ խաղերը դիտում էի` հենց Դրոգբայի համար:
Նա ինձ համար լեգենդ է, ով օգնում էր իր թիմի զարգացմանը: Երբ նոր էի եկել «Չելսի», ինձ էլ է շատ օգնել և մոտիվացրել: Նրա առաջ հանում եմ գլխարկս»,- ասել է Կոստան: