Մեսսիին օգնության կհասնի հայրը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխեն, կժամանի Կատալոնիա, որտեղ ֆուտբոլիստի և ակումբի միջև տեղի կունենան բանակցություններ`պայմանագրի երկարաձգման հարցով: Այս մասին տեղեկացնում է «Euro-Football»-ը:
Խորխե Մեսսին, ով արգենտինացի ֆուտբոլիստի գործակալն է, մտադիր է հանդիպել կատալոնյան թիմի նախագահ Ժոզեպ Բարտոմեուին` գործարքի մանրամասները քննարկելու համար:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնի» հետ ավարտվում է 2018 թ. ամռանը: Ավելի վաղ նշվում էր, որ համաձայն նոր պայմանագրի, Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: