Ռաֆայել Նադալ. «Բժիշկների հրահանգով բաց կթողնեմ Ռոտերդամի մրցաշարը»
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ չի մասնակցի փետրվարի 13-19-ը Հոլանդիայում կայանալիք մրցաշարին, քանի որ իրեն հանգիստ է հարկավոր: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Ցավոք, պետք է բաց թողնեմ Ռոտերդամի մրցաշարը: Իհարկե, մրցաշրջանի մեկնարկը հաջող էր ինձ համար, քանի որ լավ մրցելույթներ ունեցա Ավստրալիայի Բաց առաջնությունում, սակայն հիմա բժիշկներիս հրահանգով պետք է հանգստանամ` հնարավոր վնասվածքներից խուսափելու համար:
Հասկանում եմ, որ հոլանդացի երկրպագուները կտխրեն այս նորությունից, բայց ուզում եմ, որ նրանք հասկանան ինձ»,- ասել է Նադալը:
Հիշեցնենք, որ Ռոտերդամի մրցաշարը բաց կթողնի նաև Շվեյցարիայի ներկայացուցիչ Սթեն Վավրինկան, ում շարունակում է անհանգստացնել ծնկի վնասվածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան