Վլադիմիր Կլիչկո. «Չեմ ուզում պարզապես մենամարտել, այլ ուզում եմ հաղթել»
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն ապրիլի 29-ին Լոնդոնում կայանալիք Էնթոնի Ջոշուայի հետ մրցամարտը համարում է կարևորագույններից մեկն իր մարզական կարիերայում: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:
«Այս մրցամարտը պետք է անցկացնեմ ոչ միայն ինձ, այլև մյուս մարդկանց համար: Օրինակ` Էմանուել Ստյուարդի, ով ինձ ձևավորել է թե որպես բռնցքամարտիկ, թե որպես մարդ: Նա միշտ ասում էր, որ իմ կարևորագույն մարտը դեռ առջևում է և որ ես հավատայի նրան: Այո, սա այն մրցամարտն է, որին անհամբեր սպասում էի: Չեմ ուզում պարզապես մենամարտել, այլ ուզում եմ հաղթել»,- ասել է Կլիչկոն:
Հավելենք, որ Էմանուել Ստյուարդը մահացել է 2012 թ.` հիվանդության պատճառով: