Գագիկ Ծառուկյանը հետ է կանգնել լայն դաշինքով ընտրություններին մասնակցելու իր որոշումից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես վերանայել է լայն դաշինքով մասնակցելու իր որոշումը, և արդեն համաձայնագիր կա ստորագրված, որն առայժմ կողմերը հույժ գաղտնի են պահում։
Երեկվա դրությամբ, թերթի տեղեկություններով, համաձայնագիրը ստորագրելու էր 2 ուժ՝ ԲՀԿ-ն և Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», իսկ մյուսների համագործակցությունը լինելու է անհատական, օրինակ՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանինը։ Չի բացառվում նաև, որ ցուցակում կլինի «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ Մանուկ Սուքիասյանը, որը նույնպես հրավիրված էր ԲՀԿ երեկվա համագումարին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա