Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք. Արթուր Բաղդասարյան
«Այսօր մեր ազգի դեմոգրաֆիական ապագան, դեմոգրաֆիական անվտանգությունը լրջագույն խնդիր է, որը լինելու են մեր նախընտրական ծրագրի և քաղաքական պայքարի կիզակետում»,- Հայկական վերածնունդ » կուսակցության 2-րդ համագումարում իր ելույթում հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ Հայաստանում ամուսնալուծությունների 90 տոկոսի պատճառը սոցիալական է։
«Առաջարկում ենք Հայաստանում վերացնել հիպոտեկային բնակարանների ձեռքբերման դեպքում կանխավճարը՝ 100 տոկոսով: Այն ինչ-որ մենք առաջարկում ենք, մենք դա անելու ենք, թող ոչ մեկ այս դահլիճում չկասկածի։ Յուրաքանչյուր բյուջեի հաշվին ջիպատեր դարձած գյուղապետ Հայաստանում պետք է հասկանա, որ իր գյուղում անվճար մանկապարտեզ պետք է լինի։ Ցանկանում եմ, որ հավատաք մեր ուժին, պոռթկմանը։ Դուք իմ զորքն եք, պայքարի ու պատասխանատվության կոչ եմ անում: Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք»,-դիմելով համագումարին ներկա կուսակցության անդամներին՝ ասաց Բաղդասարյանը։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նա նշեց, որ Հայաստանը պետք է հտևողականորեն զարգացնի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, Իրանի հետ հարաբերությունները խորացնի։
Հավագումարի ավարտին Արթուր Բաղդասարյանը միաձայն ընտրվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության կուսակցության նախագահ։ Ավարտից հետո նա հրաժարվեց խոսել լրագրողների հետ, ասելով, որ մոտ օրերս մամուլի ասուլիս կտա։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ մատներով կհանեմ նրանց աչքերը». Բիշարյան
- Մարգարյան. Ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
- Արթուր Բաղդասարյան. Մեր ծրագրերը Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից