
Ադրբեջանից ընտանիքով փախած Շահին Միրզոևը Հայաստանում ժամանակավոր ապաստան է ստացել
Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը տեղեկացնում է, որ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին: