«Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով առավել հայտնի է «Հաց բերող» անունով, դիմում-հայտարարությամբ է հանդես եկել՝ ուղղված ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ արդարադատության գնդապետ Արսեն Աֆրիկյանին:
Դիմումում, որը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը, նա նախ թվարկել է, թե ինչպիսի հիվանդություններով է տառապում, ապա տեղեկացրել, որ փետրվարի 9-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորում որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ա. Սարգսյանն իր դիմումում գրել է, որ Էդ. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողություններն ապօրինի են, չեն բխում ՀՀ օրենքներից:
«Հաշվի չառնելով իմ առողջական ծանր վիճակը, հայտարարում եմ հացադուլ: Հայտարարում եմ նաև, որ իմ հետագա առողջական վիճակի էլ ավելի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել Էդ. Հակոբյանին և Ա.Մկրտչյանին, քանի որ նրանք իրենց գործողություններով դրդեցին ինձ այս քայլի»,- գրել է նա:
Նշենք, փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված «Հաց բերողի» հետ
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
- Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
- Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատվել է կալանքից
- Լավ է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը հիվանդանոցային պայմաններում է. Պաշտպան
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ. Նամակ ՀՔԾ պետին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ. Պարզաբանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, այլ խնդիրներից բացի, ունի որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի. Պաշտպաններ
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը բժիշկների հսկողության տակ է. ՔԿՀ վարչություն
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
- ՀՔԾ-ն «հաց բերող» Արթուր Սարգսյանի օժանդակության մասին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործը քաղաքական տիրույթում է. Փաստաբան
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը դարձյալ հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան