Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրություն անցկացնելու համար Ստամբուլի նահանգապետարան դիմում չեն ներկայացնելու:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Արամ արքեպիսկոպոսն այդ որոշումը բացատրել է հանգամանքով, որ պատրիարքի ընտրությունների մասին տեղեկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դրա համար էլ նահանգապետարան դիմելու կարիք այլևս չկա:
«Հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ հարցի մասին: Քանի որ նախագահը տեղյակ է խնդրի մասին, նահանգապետարան չենք դիմի»,-ասել է նա:
«Ակօսի» դիտարկմամբ՝ այսպիսով, պատրիարքի ընտրությունն անցկացնելու գործընթացն ընդհատվեց և թողնվեց հանրաքվեից հետո:
Աղբյուրը նշում է, որ 2016թ. հոկտեմբերի 26-ին պատրիարքարանի հոգևոր խորհուրդը եպիսկոպոս Սահակ Մաշալյանի նախագահությամբ նոր պատրիարք ընտրելու որոշում էր կայացրել: Այդ կապակցությամբ Մաշալյան և Աթեշյան սրբազանները ընտրությունն անցկացնելու համար նամակ էին պատրաստել Ստամբուլի նահանգապետարանին փոխանցելու նպատակով: Աթեշյանը հայտնել էր, որ նամակը փոխանցելու համար նահանգապետարանից ընդունելության են սպասում:
2017 թվականին հունվարի 17-ին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև պատրիարքի ընտրությունների հարցը: Էրդողանը հայտնել էր, որ այդ հարցով կզբաղվեն սահամանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, որ նախատեսվում է անցկացնել ապրիլին:
Հարակից հրապարակումներ`
- Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը
- Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին
- Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք. Սասունյան
- Թուրքահայերը Պոլսո հայոց պատրիարքի համար խնամակալ նշանակելու հայցով դիմել են դատարան
- Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից. թուրքագետ (տեսանյութ)
- Ընտրվել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան