Սոկոլով. Մեղրու ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ
Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ իրանական շուկայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Այդ ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:
Երևանում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը: Նա Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջընթաց քայլեր:
Կարեն Կարապետյանը կրկին նշել է, որ առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար: Այդ առումով, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում, նպաստել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին