Սվիտոլինան խաղացել է 92-ամյա թենիսիստի հետ
Ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան ընկերական խաղ է անցկացրել 92-ամյա խարկովցի Լեոնիդ Ստանիսլավսկու՝ Եվրոպայում թենիս խաղացող ամենատարեց մարդու հետ։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
Ստանիսլավսկին թենիս է խաղում 1958 թ.-ից՝ շաբաթական 3 անգամ մտնելով կորտ։
«Ինձ համար արդեն հաղթանակ է, որ խաղացել եմ գերաստղի՝ մեր երկրի լավագույն թենիսիստուհու հետ։ Ես հասկանում եմ, որ իմ մակարդակը սիրողական է, ուստի պարզապես հետաքրքիր ու հաճելի է հանդիպել նման խաղացողների հետ»,- նշել է Ստանիսլավսկին։
Սվիտոլինայի հովանավոր, բարեգործ Սապրոնովի խոսքերով՝ Ստանիսլավսկին կխաղա նաև շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ։
«Ռոջեր Ֆեդերերն արդեն իր համաձայնությունը տվել է։ Նույնիսկ զարմացավ. «Նման տարիքում դեռ խաղո՞ւմ են»։ Խաղը կկայանա Ուիմբլդոնի մրցաշարից առաջ, հունիսի երրորդ շաբաթվա վերջին կամ չորրորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Սապրոնովը։