Ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում չկա. Շարմազանով
ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցն արդեն իրավական տիրույթում է,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցով որոշ ընդդիմադիրներ նախաձեռնել են ստորագրահավաք: Անհրաժեշտ 27 ստորագրությունից հավաքել են 19-ը:
«Այն պահից, երբ որ խնդիրը մտնում է իրավական տիրույթ, մենք որևէ մեկնաբանության խնդիր չունենք: Սահմանադրական դատարանն ինչպես որոշի, մեզ համար ցանկացած վճիռ պարտադիր է իրականացման»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական համաձայության դեպքում ընտրությունների օրը փոխելուն, Է. Շարմազանովը նշեց, որ պառլամենտական քննարկումներից պարզ դարձավ, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են համամիտ, որ ընտրության օրը փոխվի:
«Մենք ասել են, երբ ընտրական պրոցեսին մասնակից բոլոր դաշինքները, կուսակցությունները համաձայնության գան ընտրության օրը փոխելու վերաբերյալ, մենք որևէ արհեստական խոչընդոտ չենք ստեղծի: Այս պահին չկա ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր
- ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է ևս 11 ստորագրություն
- ՀԱԿ-ն ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք
- Սահմանադրական դատարանը թող որոշի՝ ով է այս հարցում ճիշտ. Լևոն Զուրաբյան
- Ընտրությունների օրվա հետ կապված հարցի շուրջ Դավիթ Հարությունյանը պատասխանել է Էլինար Վարդանյանին
- Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
- Էլինար Վարդանյանի բաց նամակը ՀՀ նախագահին
- Ընտրությունների օրը սահմանվել է ԸՕ-ի համաձայն. Տիգրան Մուկուչյան
- Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին