Լռության օր է
Այսօր լռության օր է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 10 համայնքներում: Վաղը համայնքներից յոթում՝ Ախուրիկում, Նուռնուսում, Արևիկում, Նոյակերտում, Վերին Բազմաբերդում, Նոյակերտում ու Վարդանաշենում գյուղապետ են ընտրելու, 3-ում՝ Դարանակում, Արծվանիստում ու Սեմյոնովկայում ավագանու անդամներ:
Ի դեպ, համայնքներից երկուսում՝ Արմավիրի մարզի Վարդանաշենում ու Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկայում փորձարկվելու են նոր սարքերը, որոնց միջոցով հսկվելու է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
ԿԸՀ-ից հայտնել էին, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և մեկ համայնքում` 3 թեկնածու:
Փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 6 տեղական հասարակական կազմակերպության թվով 23 դիտորդ:
Հարակից հրապարակումներ`
- Սեմյոնովկայի և Վարդանաշենի ՏԻՄ ընտրություններում կփորձարկվեն էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները
- Փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 6 ՀԿ
- Փետրվարի 12-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հանրապետության 7 մարզերի 10 համայնքում
- Վերին Բազմաբերդում դաշնակցական թեկնածուի հետ կպայքարի երկու անկուսակցական
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան