«Գանձասար-Կապանի» կիպրոսյան հավաքին մասնակցում է 20 ֆուտբոլիստ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմն սկսել է իր կիպրոսյան հավաքը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը արտասահմանյան հավաքին հրավիրվել է 20 ֆուտբոլիստների.
Դարպասապահներ
Գրիգոր Մելիքսեթյան, Գոռ Մարտիրոսյան, Ֆիլիպ Իլիկ
Պաշտպաններ
Արա Խաչատրյան, Ալեքսանդր Պետրոսյան, Հայկ Իշխանյան, Վասպուրակ Մինասյան, Էդվարդ Կպոդո, Դամիր Մեմովիչ
Կիսապաշտպաններ
Աշոտ Կարապետյան, Սարգիս Շահինյան, Արթուր Ադամյան,Ուբեյմար Անգուլո, Արթուր Յուսպաշյան, Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Ռաֆայել Ղազարյան,
Հարձակվողներ
Գեղամ Հարությունյան, Վարդան Բակալյան, Կլաուդիր Մարինի Ջունիոր
Կիպրոսում թիմը կմնա երկու շաբաթ, որի ընթացքում կանցկացնի նաև ստուգողական մի շարք հանդիպումներ: