Տիգրան Քոչարյան. Վերջին մեկ ամսում բավականին շատ մարդիկ ցանկություն են հայտնել լինել Արցախում
Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին հարցին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պատասխանը զարմացրել է հայաստանցի բլոգերին: Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Լուկաշենկոյի պատասխանը. «Ո՞նց, Լապշինը դեռ այստեղ է, ես ասել էի նրան ուղարկեն Ադրբեջան»:
Սա հիմք է տալիս պնդելու, որ Բելառուսում դատական իշխանության գլխին կանգնած է այդ երկրի նախագահը, «ինչը բոլոր ժողովրդավարական երկրներում աբսուրդ է, քանի որ դատական իշխանությունն անկախ է, իսկ նախագահը ներգործություն չունի դատական պրոցեսների ու դրանց ավարտի վրա»:
Տիգրան Քոչարյանը նշեց, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը Լապշինի արտահանձնումը կանխելու ուղղությամբ աշխատել է, բայց դա եղել է ուշացած ու տեղային:
«Պետք է հասկանալ, որ Լուկաշենկոն հայատյաց ու պրոադրբեջանական չի ծնվել, նա դարձել է այդպիսին: Այս ուղղությամբ շատ ցավալի է, որ ԱԳ -ն չի աշխատել»,-ասաց Տ. Քոչարյանը:
Բլոգերը նշեց, որ վերջին մեկ ամսում բավականին շատ մարդիկ ցանկություն են հայտնել լինել Արցախում. «Ուղղակի իրենց հետաքրքիր է, թե այդ ի՞նչ տեղ է, որ մարդիկ կարող են դրա համար տուժել կամ բանտում հայտնվել: Հակառակ էֆեկտն աշխատել է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Նավասարդյան. Ինձ ավելի շատ մտահոգել են Բելառուսի իշխանությունների գործողությունները
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան