Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին.«Ժամանակ»
Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում. գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին: Այժմ վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ:
«Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին վառելափայտ են բաժանում՝ ուղղակի ասելով, որ դա Միհրան Պողոսյանն է ուղարկել: Նույնիսկ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն: Ընտրակաշառքը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում: Այս պահի դրությամբ՝ մեկ ձայնին նա պատրաստ է 30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի»,-գրել է թերթը: