
Դալլաքյանը կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին: Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել:
«Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին 12-րդ տեղը:
«Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են եղել «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները: Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին: Ի դեպ, կիրակի օրը այս ուժերը Մարզահամերգային համալիրում ժողով են հրավիրել, որի ժամանակ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»,-գրել է թերթը: