Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դիրիժոր Հայկ Դավթյանը՝ Ֆիլհարմոնիկի հետ
Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 17-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Հայկ Դավթյանը (Ֆրանսիա):
Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում կայանալու է Չայկովսկու «Ինտերմեձո» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:
Երեկոյին հնչելու է նաև Պրոկոֆևի «Ջութակի կոնցերտ թիվ 2 սոլ մինոր» և Շուբերտի «Սիմֆոնիա թիվ 4 («Ողբերգական»)» ստեղծագործությությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան