Ռուզաննա Ալեքսանյան. Չարենցավանի կառույցից «Հայկական վերածնունդ»-ը պատրաստվում է լքել ավելի քան 100 մարդ
«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ այսօր գումարվելիք 2-րդ համագումարին Չարենցավանի կառույցի պատասխանատուներն ու անդամները չեն մասնակցի: Կառույցի պատասխանատուն՝ Ռուզաննա Ալեքսանյանն ու ավելի քան 100 անդամներ ստորագրել են կուսակցությունից դուրս գալու դիմումի ներքո:
«Մենք խնդիրներ ունենք ոչ թե կուսակցության ղեկավարության, այլ մարզային կառույցի պատասխանատուի հետ: Մեր կառույցի նկատմամաբ վատ տրամադրվածության պատճառով մենք որոշել ենք դուրս գալ»,-Panorama.am-ին ասաց Չարենցավանի կառույցի պատասխանատու Ռուզան Ալեքսանյանը, ով 1998-ից անդամակցում է ՕԵԿ-ին:
Հիշեցնենք, կուսակցության Կոտայքի մարզի պատասխանատուն Արթուր Միսակյանն է, ով վարկանշային ցուցակով առաջադրվելու է Կոտայքում: Ավելի վաղ նա պայքարում էր Հրազդանում քաղաքապետ դառնալու համար:
Ռուզան Ալեքսանյանն ասաց, որ Միսակյանի հետ ունեցած խնդիրների մասին տեղեկացրել է կուսակցության ղեկավարությանը, սակայն արձագանք չի ստացել:
«Գիտեմ խառն են, համագումար է, և այլն: Բայց ես մարզային կառույցին ու աշխատակազմի տեղեկալին տեղեկացրել եմ, որ մենք չենք կարող միասին աշխատել, մենք ճանապարհ չունենք միասին գնալու, եթե մեզ պիտի ղեկավարի մեր մարզային պատասխանատուն: Նա ասում է մի բան, անում այլ բան»,-ասաց նա:
Ռուզաննա Ալեքսանյանի խոսքով, մարզային կառույցի պատասխանատուի արածները չեն բխում կուսակցության շահերից:
«Այս պահին ամեն կուսակցությունը ամեն կուսակցականի համար չգիտեմ ինչեր է անում, եթե բխեր կուսակցության շահերից, ես այդքանով եմ հասկանում, ամեն մարդու վրա կդողար»,-ասաց նա:
«Հայկական վերածնունդ»-ից դուրս եկող անդամները, ըստ Ալեքսանյանի, նախընտրական շրջանում չեն պատրաստվում անցնել այլ կուսակցության շարքեր:
«Հնարավոր չէ, մենք եկել ենք մի հայտարարի, որ չենք հայտնվելու այլ կուսակցության շարքերում, այլ կարող է, դեռ քննարկում ենք, սատարենք մի ուժի, որն ավելի մեզ հոգեհարազատ է: Դա կլինի իշխանության դաշտում գործող ուժ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Հայկական վերածնունդ»-ն ընտրությունների գնում է վստահ. Մհեր Շահգելդյան
- Դավիթ Հարությունյան. «Հայկական Վերածննդում» կեղծ և գաղջ մթնոլորտ է տիրում
- Ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացրել են ՀՎԿ երիտմիությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան