Ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում չկա. Շարմազանով
ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցն արդեն իրավական տիրույթում է,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցով որոշ ընդդիմադիրներ նախաձեռնել են ստորագրահավաք: Անհրաժեշտ 27 ստորագրությունից հավաքել են 19-ը:
«Այն պահից, երբ որ խնդիրը մտնում է իրավական տիրույթ, մենք որևէ մեկնաբանության խնդիր չունենք: Սահմանադրական դատարանն ինչպես որոշի, մեզ համար ցանկացած վճիռ պարտադիր է իրականացման»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական համաձայության դեպքում ընտրությունների օրը փոխելուն, Է. Շարմազանովը նշեց, որ պառլամենտական քննարկումներից պարզ դարձավ, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են համամիտ, որ ընտրության օրը փոխվի:
«Մենք ասել են, երբ ընտրական պրոցեսին մասնակից բոլոր դաշինքները, կուսակցությունները համաձայնության գան ընտրության օրը փոխելու վերաբերյալ, մենք որևէ արհեստական խոչընդոտ չենք ստեղծի: Այս պահին չկա ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան