Միհրան Պողոսյանի գրասենյակը հերքում է իրեն ապտակելու մասին լուրերը
Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն այսօր «Ժամանակ» օրաթերթում տպագրված լուրի վերաբերյալ:
Թերթը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին:
Պողոսյանի գրասենյակը հերքում է այդ լուրը և դիմում «բոլոր լրատվամիջոցներին». «...մեկ անգամ կոչ ենք անում չմոլորեցնե՛լ հանրությանը, տրամադրե՛լ բացառապես իրականությանը համապատասխանող և ստուգված տեղեկատվություն»։
Գրասենյակը տեղեկացնում է, որ լուրը չհերքելու դեպքում կդիմեն օրենսդրությաը։
Հաղորդագրության վերջում գրասենյակը հայտնում է հեռախոսն ու էլ.հասցեն, որով կարող ենք դիմել իրենց՝ տեղեկություններ ստանալու:
Հարակից հրապարակումներ`
- Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին.«Ժամանակ»
- Միհրան Պողոսյանը «քֆուր ա կերել», որ կամ քաղաքապետ է դառնալու, կամ ոստիկանապետ. «Ժամանակ»
- Անթույլատրելի է Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործի կոծկումը. Հայտարարություն
- Տարոն Մարգարյանը հրահանգել է Ավանում Միհրան Պողոսյանի շտաբի համար տարածքներ չտալ. «Ժողովուրդ»
- Օֆշորային սկանդալի հետքերով և Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել է