Արթուր Բաղդասարյան. Մեր ծրագրերը Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ունեն վճռորոշ նշանակություն: «Հայկական վերածնունդ » կուսակցության 2-րդ համագումարում իր ելույթում հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Մեր քաղաքակամ թիմը այս ընտրություններին գնում է կազմ ու պատրաստ, մրցունակ գաղափարներով, խնդիրները հաղթահարելու համար ունակ թիմով, այնպիսի հստակ ծրագրային մոտեցումներով, որոնք Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից»,-ասաց Բաղադասարյանը:
Նրա խոսքով, փորձությունները, որ հաղթահարել են իրենց 20-ամյա ճանապարհի ընթացքում, ավելի են գոտեպնդել, ավելի են ամրացրել իրենց:
«Մենք այսօր վստահ գնում ենք առաջ: Մենք այս ընտրություններին ներկայացնելու ենք խիստ իրատեսական, պրագմատիկ, ժողովրդի շահերը սպասարկող նախընտրական ծրագիր»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուզաննա Ալեքսանյան. Չարենցավանի կառույցից «Հայկական վերածնունդ»-ը պատրաստվում է լքել ավելի քան 100 մարդ
- «Հայկական վերածնունդ»-ն ընտրությունների գնում է վստահ. Մհեր Շահգելդյան
- Դավիթ Հարությունյան. «Հայկական Վերածննդում» կեղծ և գաղջ մթնոլորտ է տիրում
- Ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացրել են ՀՎԿ երիտմիությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին