Բեյլը կարող է ապաքինվել մինչև «Նապոլիի» հետ պատասխան խաղը
Մադրիդյան «Ռեալի» ֆուտբոլիստ Գարետ Բեյլը կարող է մասնակցել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, հաղորդել է «Արքայական թիմի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
«Հույս ունեմ, որ Բեյլը կվերականգնվի և կմասնակցի «Նապոլիի» հետ պատասխան հանդիպմանը։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Նա կամաց-կամաց օպտիմալ մարզավիճակ է ձեռք բերում, իսկ կոլեկտիվն անհամբերությամբ նրան է սպասում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը։
Հարկ է նշել, որ «Նապոլին» ու «Ռեալն» առաջին խաղը կանցկացնեն փետրվարի 15-ին։