Գվարդիոլա. «Լամը յուրահատուկ մարդ է իմ կյանքում»
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ֆիլիպ Լամի՝ կարիերան ավարտելու որոշումը։ Նա պատմել է այն մասին, թե որքան մեծ նշանակություն ունի իր համար Ֆիլիպ Լամը։
«Ֆիլիպը յուրահատուկ մարդ է իմ կարիերայում։ Կատալոնյան տղայի համար այնքան էլ հեշտ չէ հասնել Մյունխեն ու գերմաներեն սովորել, բայց նա օգնեց ինձ,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ինձ համար մի քիչ տխուր է, որովհետև մտածում եմ, որ նրա սրտում դեռ ֆուտբոլ կա, սակայն, ինչպես երևում է, ոչ նրա գլխում։ Նա ամենաֆանտաստիկ ֆուտբոլիստներից մեկն է, որոնց երբևէ մարզել եմ։
Ֆուտբոլը զրկվում է պատմության լավագույն խաղացողներից մեկից։ Նա կարող է խաղալ 10 դիրքում։ Ես դրանում վստահ եմ, որովհետև հիանալի է կարդում խաղը։ Հույս ունեմ, որ Լամը հնարավորինս արագ կվերադառնա ու կներգրավվի ֆուտբոլում, որովհետև նման տղաները պետք են ֆուտբոլին»։