Զինեդին Զիդան. «Մենք միշտ ուզում ենք խաղալ, ուստի առանց ֆուտբոլի 15 օրը չափազանց շատ է»
Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Օսասունայի» հետ հանդիպումից իր ակնկալիքներով։
«Մենք միշտ ուզում ենք խաղալ, ուստի առանց ֆուտբոլի 15 օրը չափազանց շատ է։ Սակայն որոշումը կայացված է, մենք պետք է հարգենք այն ու շարժվենք առաջ,- Զիդանի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Չանցկացրած 2 հանդիպում ունենք և չգիտենք, թե ինչ կլինի։ Նույնիսկ տեղյակ չենք, թե երբ կկայանա «Սելտայի» հետ հանդիպումը։ Պետք է կենտրոնանանք այն բանի վրա, որ կարող ենք շաբաթ օրը թելադրել մեր կամքը։ Չարժե մտածել ապագա խաղերի մասին։
Նավասը շատ լավ դարպասապահ է։ Իմ թիմը բաղկացած է 24 ֆուտբոլիստից, և ես չեմ ուզում որևէ տրանսֆերային լուր լսել ամառային պատուհանի համար։ Առաջիկա 4 ամսվա ընթացքում կենտրոնացած եմ լինելու իմ խաղացողների վրա։
Տեսնենք՝ կկարողանա՞ն խաղալ Մոդրիչն ու Կարվախալը։ Սակայն նրանք պատրաստ են ու կլինեն հայտացուցակում»։