Ժոզե Մոուրինյո. «Ամռանը որոշ ֆուտբոլիստներ կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում թիմից միանգամից մի քանի խաղացողներ կհեռանան։ Հիշեցնենք, որ վերջերս կրկին խոսում են Դավիդ դե Հեայի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Ուզում եմ ձեռք բերել 2-3 ֆուտբոլիստի, ովքեր կհամապատասխանեն մեր խաղային փիլիսոփայությանը,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք չենք ցանկանում վաճառել մեծ թվով խաղացողների, որպեսզի հետո նույն թվով ֆուտբոլիստների հրավիրենք։ Թիմից կհեռանան այն ֆուտբոլիստները, ովքեր միայն վերջերս են հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։ Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ որոշ նկատելի ֆուտբոլիստներ կհեռանան։ Անկասկած, մեր ակումբն ակտիվորեն կաշխատի ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում»։