ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված առավել հայտնի թեկնածուները՝ ըստ Շարմազանովի
Էդ. Շարմազանովը ներկայացրեց ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված առավել հայտնի թեկնածուներին:
Թիվ մեկ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն, առաջադրվել են ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԵԿՄ –ից Ղուկաս Ուրիխանյանը, Միհրան Պողոսյանը և ուրիշներ: Ընդհանուր առմամբ՝ այս տարածքում ՀՀԿ առաջադրում է 12 թեկնածու:
Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրվում են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և ուրիշներ:
Թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրվում են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը:
Կենտրոնում՝ Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը, …:
Շիրակի մարզից՝ Սուքիաս Ավետիսյան, Մարտուն Գրիգորյան, Արման Սահակյան, Մուշեղ Պետոյան, Ֆելիքս Ցոլակյան, …:
Տավուշից՝ Հակոբ Հակոբյան, գործարար Գրիգոր Աղայան, Հասմիկ Ամիրյան, …:
Գեղարքունիքից՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան, Կարեն Բոթոյան, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան, Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյան, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյան, Աշոտ Ավետիսյան, …:
Կոտայքից՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, հարկային և մաքսային ծառայության նախկին աշխատակից, գեներալ Սամվել Սանամյան, փոխմարզպետ Համլետ Հայրապետյան, …:
Արագածատոնից՝ պատգամավորներ Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյան, գրոսմեյստեր Լիլիթ Մկրտչյան, …:
Արմավիրից՝ Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, Նահապետ Գրիգորյան, Ալեքսան Պետրոսյան, Առաքել Մովսիսյան, …:
Վայոց Ձորից և Սյունիքից՝ Աշոտ Արսենյան, Նարինե Առաքելյան, մարզպետ Վահե Հակոբյան, Ավետ Սարգսյան, Մխիթար Զաքարյան, Մուրադ Գրիգորյան, …:
Լոռու մարզից՝ ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյան, Վահրամ Բաղդասարյան, Արկադի Համբարձումյան, ԵԿՄ-ից Գրիշա Դավթյան, «Վալեքս գրուպի» Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի գործադիր տնօրեն Լուսինե Մեժլումյանը, …:
Արարատից՝ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյանը, …:
Ազգային փոքրամասնությունների չորս համայնքից՝ ասորական, քրդական, եզդիական, ռուսական, նույնպես ընդգրկված են թեկնածուներ:
(Գրված է այն անունները, որոնք հնչեցվել է: Ցուցակը շարունակական է):
Հարցին, թե ինչու ցուցակում ընդգրկված չեն պատգամավորներ ԵԿՄ նախագահ,գեներալ Մանվել Գրիգորյանը և Մհեր Սեդրակյանը, նա ասաց, որ ԵԿՄ-ից ցուցակում ընդգրկված են բազմաթիվ թեկնածուներ:
«Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ, մենք երկար տարիներ միասին համագործակցում ենք ԵԿՄ-ի հետ: Համոզված եմ, որ ԵԿՄ-ի, անձամբ Մանվել Գրիգորյանի հետ մեր համագործակցությունն արդյունավետ է, երկարաժամկետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանին, Էդ. Շարմազանովը նշեց, որ որևէ բան չի կարող ասել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին