«Իմ մատներով կհանեմ նրանց աչքերը». Բիշարյան
«Կոշտուկների պես կփշրվեն այն մարդիկ, ովքեր կփորձեն «Հայկական վերածնունդի» պտուղներից ինչ-որ բան գողանալ»,- այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարում իր ելույթում հայտատարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
«ՀՎԿ-ն իմ զավակն է, ես եմ նրա տերը, դուք իմ զորքն եք։ Այս նախընտրական շրջանում ես թույլ չեմ տա, կոչնչացնեմ, իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, որոնք կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս ընտրություններով իր ուսերից պետք է դեն նետի վարկերը, պարտքերը, աշխատատեղերի խնդիր»,-ասաց Բիշարյանը։
Նա կոչ արեց, որ յուրաքանչյուր քաղաքացի քարոզի և թույլ չտա ոտնահարել իր սեփական իրավունքները. «Մեզ պետք չեն վեհ-վեհ խոսացող քաղաքական գործիչներ, մեզ պետք չեն «բազազ արտեմներ», մեզ անհրաժեշտ են մաքուր մարդիկ։ Մեր նպատակն է, վերածնել Հայաստանը, որ չվաճառվեն շենքերը, չօտարվեն կրթույան համակարգերը։ Սա է մեր պայքարը»։
Հարակից հրապարակումներ`
- Մարգարյան. Ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
- Արթուր Բաղդասարյան. Մեր ծրագրերը Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից