Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստ
«Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղն է զբաղեցրել անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգեոներների սանդղակում։ Նա 2003-2009 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 5 անգամ ճանաչվելով Անգլիայի չեմպիոն, հաղթելով Չեմպիոնների լիգայում և տիրանալով իր առաջին «Ոսկե գնդակին»։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Երկրորդ տեղն զբաղեցրել է «Արսենալի» նախկին հարձակվող Տյերի Անրին, երրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնան է։ Նրանց հերթականությամբ հաջորդում են Դեննիս Բերգկամպը՝ «Արսենալից», Դիդյե Դրոգբան՝ «Չելսիից», Սերխիո Ագուերոն՝ «Մանչեսթեր Սիթիից», Ջանֆրանկո Ձոլան՝ «Չելսիից», Պատրիկ Վիեյրան՝ «Արսենալից», Պետեր Շմեյխելը՝ «Մանչեսթեր Յունայթեդից», Դավիդ Ժինոլան՝ «Նյուքասլից»։