Աթլետիկայի առաջնությանը Հայաստանը կունենա 7 մասնակից
Հայաստանի 7 աթլետներ Ստամբուլում կմասնակցեն մինչև 20 տարեկանների աթլետիկայի Բալկանյան երկրների անդրանիկ առաջնությանը: Մրցավայր կմեկնեն Էլլադա Ալավերդյանը (1500 մ վազք), Մարիանա Բաղյանը (60 մ), Գարիկ Ումուրշատյանը (1500 մ, 3000 մ վազք), Արամայիս Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ), Յանա Աբրահամյանը (հեռացատկ), Ռաֆայել Պետրոսյանը (եռացատկ ) և Յուրա Խաչատրյանը (60 մ վազք):
Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 12-ին: Մեդալներ կխաղարկվեն աղջիկների և տղաների 12-ական մարզաձևերում՝ 60 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ վազք, 60 մ արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, ձողացատկ, գնդի հրում և 4 X 400 փոխանցումավազք: