«Արարատի» դարպասապահը հրավիրվել է Բելառուսի հոկեյի Մ18 հավաքական
Մինսկում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո Բելառուսի հոկեյի մինչև 18 տարեկանների հավաքականը մեկնել է Սլովակիա, որտեղ մասնակցել է «Dzurilla Cup» միջազգային մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է hockey.by-ը, Բելառուսի Մ18 տարեկանների հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է «Արարատի» դարպասապահ Լևոն Ստեփանյանը:
Երեք հանդիպումներում ընտրանին պարտվել է: Առաջին խաղում բելառուս հոկեյիստները 0:5 հաշվով զիջել են Սլովակիայի իրենց հասակակիցներին, հետո 0:4 հաշվով` Գերմանիային, իսկ վերջին խաղում 2:4 հաշվով` Շվեյցարիային: