Մեկնարկել է «Բանանցի» 2-րդ ուսումնամարզական հավաքը
Այսօր առավոտյան Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը մեկնել է Անթալյա, որտեղ կանցկացնի երկրորդ արտասահմանյան հավաքը` 2016/17 թթ. մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքին մասնակցում են «Բանանցի» հետևյալ ֆուտբոլիստները. Ստեփան Ղազարյան, Գրիգոր Մակարյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Աղավարդ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Մելքոնյան, Արթուր Ավագյան, Կարեն Հարությունյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էմիլ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Վալտեր Պողոսյան, Արամ Լոռեցյան, Արամ Բարեղամյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան, Օրբելի Համբարձումյան, Էդուարդ Ավագյան, Էդգար Մովսեսյան:
Ռուսաստանում կայացած նախորդ հավաքի համեմատությամբ ավելացել են Էդուարդ Ավագյանն ու Էդգար Մովսեսյանը, իսկ այս հավաքին չեն մեկնել դարպասապահ Հենրի Ավագյանն ու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը: Վերջինս Արամ Քոչարյանի և Նաիրի Մինասյանի հետ վնասվածքից ապաքինվում է Երևանում:
Մինչև փետրվարի 20-ը նախտեսված հավաքի ընթացքում «Բանանցը» կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում: Թիմի առաջին ստուգողական խաղը կկայանա փետրվարի 12-ին, Երևանի ժամանակով 17:00-ին, ղազախական «Կայսարի» դեմ: