Գևորգ Դավթյանը` ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայից պատանիների հավաքականի մարզչական կազմը ևս մեկ մասնագետով համալրելու առաջարկ է եղել:
Այդ տարիքային խմբի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին և պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելու լավ հնարավորություն ունեն:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, առաջարկվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գևորգ Դավթյանի թեկնածությունը: Հենց տեղում ստանալով ներկաների հավանությունը՝ Հրաչյա Ռոստոմյանը տվել է իր համաձայնությունը: