Սպորտ 20:55 11/02/2017 Հայաստան

Իան Պորտերֆիլդ` «Երբեք չհանձնվեք». այսօր նա կդառնար 71 տարեկան

Շոտլանդացի մարզիչը` Հայաստանի հավաքականի ղեկին

2006 թ. օգոստոսն էր, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունից հաղորդագրություն եկավ այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդը: Շարունակական անհաջողություններից, ինչպես նաև մինչ այդ մարզչական հաճախակի փոփոխություններից հոգնած` շատերը թերահավատորեն նայեցին այս ամենին: Արգենտինացի Օսկար Լոպես, ռումինացի Միխայ Ստոյկիցա, ֆրանսիացի Բեռնար Կազոնի, հոլանդացի Հենկ Վիսման… մարզչական այս հերթափոխից, սակայն, չէր բարելավվում մեր ընտրանու ցուցադրած խաղը: Եվ ահա, երկարատև որոնումներից հետո Հայաստանի ազգային հավաքականի ղեկը վստահվեց շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդին:

Առջևում «Եվրո-2008»-ի որակավորման փուլի Բելգիա-Հայաստան մրցավեճն էր, որին մեր ընտրանուն պատրաստելու համար Պորտերֆիլդն ուներ մեկ ամսից էլ քիչ ժամանակ: Սեպտեմբերի 6-ին կայացած այս խաղում բելգիացիները հաղթանակ տոնեցին նվազագույն` 1:0 հաշվով և մարզիչն էլ նորամուտը նշեց պարտությամբ: Այդուհանդերձ, թե ազգային հավաքականի տղաներն ու մարզչական շտաբի մյուս անդամները, և թե շոտլանդացու հետ քիչ թե շատ առնչություն ունեցող մարզաշխարհի մարդիկ միաբերան նշում էին Պորտերֆիլդի մարդկային բարձր արժանիքների, բարեհոգության, մեծահոգության և, ամենակարևորը, մասնագիտական հմտությունների մասին: Մնում էր, որ այդ ամենն անդրադառնար նաև մեր ընտրանու խաղամակարդակի բարձրացման և արդյունքների բարելավվման վրա:

Մարզական ուղին

Ծանոթանալով Իան Պորտերֆիլդի մարզական կենսագրությանը` մեր հավաքականի հաջող մրցելույթները սարերի հետևում չէին թվում…

Ծնվել է 1946 թ. փետրվարի 11-ին` Շոտլանդիայի Դանֆերմլայն քաղաքում: Իր առաջին քայլերը կատարել է տեղի «Ռեյտ Ռովերս» ֆուտբոլային թիմում, ապա տեղափոխվել անգլիական «Սանդեռլենդ»: 1973 թ. Անգլիայի գավաթի եզրափակիչ «Լիդս»-«Սանդեռլենդ» խաղում դառնալով հաղթական գոլի հեղինակ` Պորտերֆիլդը նվաճում է անգլիացի երկրպագուների սրտերը: 1977-1979 թթ. Պորտերֆիլդն «Ոևնիսեդե» թիմում հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ, իսկ ֆուտբոլիստի կարիերան շոտլանդացին ավարտել է անգլիական «Շևիլդ Յունայթեդ» թիմի կազմում, որից հետո, մնալով Անգլիայում, մարզել է «Ռոտերհեմ Յունայթեդը»:

1986 թ., լքելով Անգլիան, Պորտերֆիլդը գլխավորել է արաբական «Ալ Իտտիհադ», ապա և շոտլանդական «Աբերդին» թիմերը, ուր փոխարինել է սըր Ալեքս Ֆերգյուսոնին: 1988-1993 թթ. շոտլանդացին անգլիական «Չելսիում» զբաղեցրել է մարզչի օգնականի պաշտոնը, իսկ վերջին 2 տարիներին կատարել է նաև գլխավոր մարզչի պարտականությունները: Ժամանակավորապես հեռանալով ակումբային ֆուտբոլից, Պորտերֆիլդը մարզում է Զամբիայի (1993-1994 թթ.), Զիմբաբվեի (1996-1997 թթ.), Օմանի (1997-1999 թթ.) և Տրինիդադ Տոբակոյի (2000-2002 թթ.) հավաքականները: 2002-ից շոտլանդացի մասնագետն աշխատում է կորեական «Բուսան» թիմում, որի հետ տարեվերջին նվաճում է երկրի գավաթը: Եվ ահա 2006 թ. օգոստոսին նա նշանակվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Հաջողության հասնելու համար հայ ֆուտբոլիստներին պակասում է թիմային ոգին…»

Որոշ ժամանակ աշխատելով Հայաստանի հավաքականի հետ, Պորտերֆիլդն այսպես որակեց մեր ընտրանու անհաջողությունների գլխավոր պատճատը: Թիմային ոգի և հավատ, հավատ` ապագայի նկատմամբ, իսկ նա հավատում էր, վստահ էր, որ շուտով բախտը կժպտա նաև մեզ: Սակայն այլ բան էին հուշում եվրագավաթների խաղարկություններում և սակավաթիվ ընկերական հանդիպումներում գրանցված հաշիվները. Հայաստան-Ֆինլանդիա` 0:0, Սերբիա-Հայաստան` 3:0, Ֆինլանդիա-Հայաստան` 1:0, Պանամա-Հայաստան` 1:1, իսկ ահա Անդորրա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ գրանցված 0:0 հաշվից հետո որոշ լրատվամիջոցներ շտապեցին Պորտերֆիլդին որակել որպես հայկական ֆուտբոլի հերթական հիասթափությունը և մամլո ասուլիսների ժամանակ ցեխ շպրտել նրա երեսին, սակայն շոտլանդացի մասնագետը չէր ընկրկում և յուրաքանչյուր մեղադրական արտահայտություն ընդունում էր բարի և խորիմաստ ժպիտով: Ու մինչ մեր հավաքականի անհաջողությունները շարունակում էին բարդել միայն Պորտերֆիլդի վրա, նա տքնաջան աշխատում էր և իր հավատի վառ շողերը տարածում: Եվ շուտով նրանք տվեցին իրենց ծիլերը…

Ծանր վիրահատություն, հերթական պարտություն և հավաքականի աստեղային ժամը

2007 թ. սկզբին Պորտերֆիլդի մոտ առաջ եկան առողջական խնդիրներ: Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ հայտնաբերվեց հաստ աղիքի քաղցկեղ: Մարտի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շոտլանդացուն վիրահատեցին և որոշ ժամանակ նա ստիպված էր մոռանալ մարզչական պարտականությունների մասին: Օրեր անց` մարտի 28-ին, «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Լեհաստանի հավաքականի հետ խաղին մարզիչն ի զորու չէր լինել ֆուտբոլիստների կողքին, սակայն մինչ մեր ընտրանու Կելցե քաղաք մեկնելը նա իր մեջ ուժ էր գտել և այցելել տղաներին` հոգեբանորեն աջակցելով նրանց: Բայց, դա էլ չօգնեց, և մեր ընտրանին զիջեց նվազագույն հաշվով:

Ժամանակն անցնում էր, իսկ մեր հավաքականը համառորեն ոչ մի հաղթանակ չէր տոնում: Հաջորդ հանդիպումը հունիսի 2-ին էր, որտեղ մեր ընտրանին ուժերը պետք է չափեր Ղազախստանի հավաքականի հետ: Եվ ահա, շուրջ երկամյա դադարից հետո , մեր տղաներն արտագնա խաղում 2:1 հաշվով վերջապես հաղթանակ տոնեցին: Ընդամենը 4 օր անց` հունիսի 6-ին, հաղթանակի ծարավ հայ երկրպագուներին սպասվում էր հերթական անակնկալը: Երևանյան մրցավեճում մեր ընտրանուն սպասվում էր դժվարին հանդիպում խմբի առաջատարի` Լեհաստանի հավաքականի հետ: Եվ կատարվեց անսպասելին. Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները թնդացին աղմուկ-աղաղակից, երբ մրցավարն ազդարարեց խաղի ավարտն ու արձանագրեց Հայաստանի հավաքականի հաղթանակը` 1:0 հաշվով: Իան Պորտերֆիլդի աչքերը փայլում էին ուրախությունից… Դժվարին քայլը կատարված էր, սայլը տեղից շարժվել էր, մնում էր միայն բաց չթողնել պարանի ծայրն ու շարժվել առաջ:


 

Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին խոսակցությունները սկսվել էին հանդիպումից դեռևս շատ ամիսներ առաջ: Գաղտնիք չէ, որ շատերը խոշոր հաշվով պարտությունից խուսափելն արդեն իսկ համարում էին հաջողություն: Երևան էր ժամանելու Եվրոպայի փոխչեմպիոնը` համալրված մի շարք աստղերով: Մինչ կարծիքներն աշխույժ շրջապտույտի մեջ էին, կար մի մարդ, ով անվերապահորեն հավատում էր մեր հավաքականի հաջողությանը: Դա Իան Պորտերֆիլդն էր: Այդ հավատը նա սերմանել էր հավաքականի տղաների մեջ, հավատ, որը տեսանելի դարձավ հանդիպման առաջին իսկ վայրկյաններից` հարձակողական ֆուտբոլ, գրոհների տարափ, հաջողության հասնելու ձգտում, բարձր պատրաստակամություն և ամենակարևորը, թիմային ոգի:


 

Զուր չէր, որ հանդիպումից մեկ օր առաջ պորտուգալացիների մարզմանն այցելած երկրպագուներն ու լրագրողները մի պահ մոռացան թե Ռոնալդուին, թե Դեկուին, թե Սկոլարիին, երբ մարզադաշտ մտավ Իան Պորտերֆիլդը: Բոլորը մեկ մարդու նման ոտքի կանգնեցին և ծափողջյուններով ընդունեցին հերոս-մարզչին: Խախտելով բոլոր արգելքները, անտեսելով բժիշկների խիստ նախազգուշացումները, ովքեր չէին թույլատրել նրան ճանապարհորդել, ընդունելով քաղցկեղի դեմ բուժման հերթական քիմիոթերապիայի չափաբաժինը, նա շտապել էր Երևան: Եկել էր, քանի որ պարզապես չէր կարող չգալ, եկել էր տեսնելու իր աշխատանքի արդյունքը: Իսկ այն ապշեցուցիչ էր: Պորտուգալացիներին մեծ դժվարությամբ հաջողվեց հավասարեցնել հաշիվը և մեկ միավոր տանել Հայաստանից: Այդ օրը ևս ուրախությունից փայլում էին Պորտերֆիլդի աչքերը, սակայն նրանց խորքում ծվարել էր չարաբաստիկ հիվանդության հետքը: Նրանք տխուր էին և տարօրինակ թախծոտ…

Ոչ ոք հավերժ չէ, ոչինչ հավերժ չէ

Սեպտեմբերի 12-ն էր: ՈՒԵՖԱ-ի օրացույցային խաղացանկում այդ օրը պետք է կայանար մեծ աղմուկ բարձրացրած Հայաստան-Ադրբեջան մրցավեճը: Հասկանալի պատճառներով այն, նույն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, չկայացավ: Նախախնամություն էր, թե պարզապես զուգադիպություն, սակայն նույն օրը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի մահվան լուրը: Այո, չարաբաստիկ հիվանդությունն իր գործն արել էր և սեպտեմբերի 11-ին, լույս 12-ի գիշերը, հաղթանակների ու պայքարի սովոր շոտլանդացին անզոր էր գտնվել հիվանդության դեմ պայքարում:

Այսօր հերոս-մարզիչը կդառնար 71 տարեկան: Նա անժամանակ հեռացավ կյանքից` իր անունը ոսկյա տառերով գրելով հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Նա սովորեցրեց հաղթել, ներշնչեց թիմային ոգի, որն այնքան պակասում էր մեր ֆուտբոլիստներին և ամենակարևորը` հավատ: Այո, ոչ ոք հավերժ չէ, ոչինչ հավերժ չէ, սակայն կան բաներ, որոնք երբեէ չեն մոռացվի, ինչպես հայ մարզասերը երբեք չի մոռանա քեզ` Ֆուտբոլի Մեծ Մարդ….

Հռիփսիմե Ղազարյան


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}