«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթողը ժամանակակից թենիսը ձանձրալի է համարում
Թենիսի տղամարդկանց զուգախաղերի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, Ֆրանսիայի ներկայացուցիչ Միկայել Լյոդրան խոսել է, թե ինչպես է ընկալում ժամանակակից թենիսը: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
«Ինձ համար ձանձրալի է դիտել ժամանակակից թենիսը: Այսօր բոլոր խաղացողները միևնույն ձև են գործում: Արագությունն ընկել է, խաղերն ավելի երկար են ու ձանձրալի: Ուզում եմ տեսնել կարճ հարվածներ և բազմազանություն:
Օրինակ` Ժո Վիլֆրիդ Ցոնգան 2008 թ. Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ դուրս եկավ եզրափակիչ` ցանցի մոտ խաղի շնորհիվ, թեև այդ տարրը նրա մոտ այնքան էլ հաջող չէր ստացվում»,- ասել է Լյոդրան: