Բռնցքամարտիկը գումար է հավաքում` ապագա մրցակցի համար
Կուբանացի բռցքամարտիկ Յոյել Ռոմերոն գումար է հավաքում` անգլիացի բռնցքամարտիկ Մայքլ Բիսբինգի համար, ում հետ կարող է մենամարտել 2017 թ. մայիսի 11-ին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
«Մայքլին գումար հարկավոր կլինի, ինձ հետ կայանալիք մենամարտից հետո: Նա ընտանիք ունի և ես շատ եմ անհնագստանում նրա համար: Խնդրում եմ, օգնեք նրան, ինչով կարող եք: Հավաքված գումարը Մայքլը կվատնի վերականգնման, ինչպես նաև կարիերան ավարտելու երեկույթի վրա»,- ասել է Ռոմերոն:
Հավելենք, որ 37-ամյա Բիսպինգն անցկացրել է 37 մենամարտ, որից 30-ում հաղթել է` կրելով 7 պարտություն: 39-ամյա Ռոմերոն 12 մրցամարտերում հաղթել է մրցակիցներին, իսկ միակ պարտությունը կրել է 2011 թ. սեպտեմբերին: