Ինչպես է ընթանում Սոմյոնովկայում ընտրական սարքերի փորձարկումը
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս համայնքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ փորձարկվոմ են առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:
Սարքերի փորձարկման գործընթացին ներկա են ԿԸՀ աշխատակիցները նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախագահ Դավիթ Հարությունյանը որպես փորձարակական ծրագրով դիտարկող, դիտորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեխնիկական գրանցման սարքերի փորձարկման պայմաններում ընտրությունները նորմալ բնականոն հունով ընթանում են: Այս տեխնիկական գրանցման սարքավորումների փորձարկման նպատակն այն է, որպեսզի վեր հանվեն բոլոր տեսակի թերությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և շտկվեն: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նծեց Սեմյոնովկա համայնքի տեղամասային հանձնաժողովի նախագահ Թագուհի Հակոբյանը:
«Գյուղի բնակիչներ են հանգիստ կատարում են իրենց ընտրությունը: Իսկ այս սարքավորումների փորձարկումը ճիշտ է ընտրողների համար նորություն է, սակայն թե հանձնաժողովի անդամները և թե տեխնիկական սարքավորումներն աշխատացնող մասնագետները ընտրողներին ամեն կերպ օգնում են, որ գրանցվելու ժամանակ որևէ դժվարություններ չունենան»,- նշեց հանձնաժողովի նախագահը և հավելեց, որ 219 գրանցված ընտրողներից ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ավելի քան 50 ընտրող:
Տեխնիկական սարքերով գրանցվելու փորձարկումների ժամանակ սարքն աշխատացնող տեխնիկական մասնագետը վերցնում է ընտրողի անձնագիրը, մուտքագրում է սարքի մեջ, եթե սարքը իդենտիֆիկացնում է տվյալ ընտրողին, ապա սարքի էկրանի վրա կանաչ լույս է հայտնվում, այնուհետև ընտրողից վերցվում է մատնահետք, որից հետո սարքը տպում է կտրոն, որի վրա նշված է ընտրողի մասին տվյալները և վերջինիս նկարը: Ի դեպ սարքը նկարը տպում է միայն 2008թ.-ից մինչ օրս ստացած անձնագրերի համար:
«Քանի որ բազայում նկարները 2008-ից է առկա»,- նշեցին տեխնիկական մասնագետ Հակ Հակոբյանը:
Այնուհետև ընտրությունը կատարելուց հետո ընտրողը կտրոնը հանձնում է քվետուփի մոտ նստած հանձնաժողովականին իսկ ծրարը՝ գցում քվեատուփի մեջ:
Սարքերի փորձարկման ժամանակ փորձ արվեց ստուգել, արդյոք սարքը թո՞ւյլ է տալիս ընտրատեղամասում չգրանցված անձանց մասնակցել ընտրության պրոցեսին, այսինքն՝ անձնագրի տվյալների մուտքագրումից հետո թույլ տալի՞ս է մատնահետք վերցնել, ապա կտրոն տրամադրո՞ւմ է, թե՞ ոչ: Ընտրապրոցեսին ներկա դիտորդներից մեկի անձնագիրը մուտքագրվեց, սարքի էկրանին հայտնվեց դեղին լույս, որի ներքո նշված էր, որ տվյալ անձը գրանցված չէ այս տեղամասում:
Փորձ արվեց ստուգել կրկնաքվեարկության տարբերակ: Արդեն քվեարկած քաղաքացուն տեխնիկական մասնագետները խնդրեցին, որ կրկին տրամադրի անձնագիրը՝ ստուգելու համար, թե սարքը թույլ կտա՞ կրկնաքվեարկություն, թե՞ ոչ: Սարքի մեջ մուտքագրվեց արդեն իսկ քվեարկած քաղաքացու անձնագիրը, որից հետո եղավ ձայնային ազդանշան և կարմիր լույս հայտնվեց էկրանին, ասյինքն սարքը ֆիքսեց կրկնաքվեարկության փորձը:
Փորձարարական այս գործընթացին ծանոթանալու համար տեղամաս են այցելել նաև Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան