Սամվել Բաբայան. Ես եմ ցուցակը տվել, բա ո՞վ, հարևա՞նը
«Ես եմ ցուցակը տվել, բա ո՞վ, հարևա՞նն է տվել»: Այսպես արձագանքեց Սամվել Բաբայանը Panorama.am-ի հարցին, արդյոքն ինքն է տվել Դալլաքյանի այսօր հրապարակած ցուցակը նրան:
«Ես գնացել եմ իրենց (Դեմոկրատական կուսակցության-լր.) գրասենյակ, տվել եմ իրեն ցուցակի նման սևագիր փաստաթուղթ ու բացատրել, որ եթե դուք գնում եք հաղթանակի, ապա դուք պետք է հանդուրժող լինեք ու իջնեք գետնին»,- ասաց Բաբայանը՝ անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին:
Panorama.am-ի զրուցակիցն ասաց, որ Վիկտոր Դալլաքյանն ու Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ակնկալել են տեղ զբաղեցնել դաշինքի ցուցակի 5-6-րդ տեղերում:
«Չի կարելի մարդ կուսակցությունը պահանջ դնի, որ պետք է լինի առնվազն 5-րդ, 6-րդ տեղերում: Դա անհամապատասխանություն է, ու էդ ձև բլոկ չի լինի»,-ասաց Բաբայանը:
Նրա խոսքով, Վիկտոր Դալլաքյանը խնդրել է ցուցակը մեկ-երկու օր իր մոտ մնա, որպեսզի մտածի:
«Դե երկու օր չի, մի շաբաթ մտածել է, հիմա էլ հրապարակել խոսում է: Եթե մտածում եք, որ մարդ կուսակցությանը պետք է դնել էդտեղ, իսկ էն կուսակցությունները, որ ունեն ձայներ, նրանց ո՞ւր տանեն»,-ասաց Բաբայանը:
Հարցին, թե այդ ցուցակը ո՞ւմ հետ է համաձայնեցված եղել, Բաբայանն ասաց, որ դա սևագիր է եղել, դեռ վերջնական ցուցակը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը չի պատրաստել:
««Համախմբում»-ը, Սեյրան Օհանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կնստեն ցուցակը կգրեն, կհրապարակվի, կտեսնեք, կհամոզվեք, որ ուրիշ է: Սևագիրը կազմվել էր գրասենյակներում տարբեր, էն որ ասում է, առաջին հայացքից, թեթև իրար հետ փորձել եմ հասկանալ, տեսնենք էս մարդկանց ցանկություններն ի՞նչ է: Երբ որ հասկացել ենք, որ առնվազն առաջին հնգյակում պետք է լինեն, թեման փակվել է, խոսակցությունը տևել է 2-3 րոպե, հաջողություն ձեզ, ըտենց էլ շարունակեք»,-ասաց նա:
Բաբայանն ասաց, որ բացի Արամ Սարգսյանից ու Վիկտոր Դալլաքյանից Հայրիկյանին կամ այլ գործիչների հետ հանդիպումներ ու բանակցություններ ցուցակի վերաբերյալ չի եղել:
«Ես ոչ մեկի հետ չեմ բանակցում: Ես որևիցե ցուցակում չեմ լինելու, իմ ընկերներն են, ուղղակի ես աջակցում եմ, ինչով հնարավոր է՝ օգտակար եմ լինում»,-ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Դալլաքյանն այսօր հրապարակեց մի ցուցակ, ըստ որի առաջին տասնյակում ընդգրկվածներից 7-ը «Համախմբում» կուակցության անդամներն են, ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, յոթերորդում՝ Արմեն Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
- Դալլաքյան. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակում առաջին տասից յոթը «Համախմբում»-ից են
- Դալլաքյան. Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
- Դալլաքյան. Եղել են ստվերային պայմանավորվածություններ
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին