Դալլաքյան. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակում առաջին տասից յոթը «Համախմբում»-ից են
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չենք ընդունել: Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը:
«Մենք, իրոք, լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք: Ես բազմիցս դա հայտարարել եմ: Ես այն քաղաքական գործիչն եմ, ով փորձել է իր բոլոր հնարավորությունները, նաև անձնական կապերն օգտագործել, որպեսզի տեղի ունենա Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան համագործակցություն: Ցավոք սրտի ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել»,-ասաց նա:
Դալլաքյանն ասաց, եթե այդ համագործակցությունը տեղի ունենար, ապա Հայաստանում կարող էր ձևավորվել լուրջ բևեռ, որը կարող էր իրականացնել արմատական փոփոխություններ:
«Գագիկ Ծառուկյանի հետ իմ հանդպումների ընթացքում ես նրա մոտ նկատել եմ ցանկություն համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբած որոշակի կուսակցությունների հետ: Բայց Ծառուկյանին ներկայացրել են անիրականանելի առաջարկություններ, ինչն անհնար է դարձրել այդ համագործակցությունը»,-նշեց նա:
Հարցին, հնարավոր է Ծառուկյանի դաշինքի կազմում Դալլաքյանը մասնակցի ընտրություններին, նա նշեց, դեռ ձևաչափի մասին քննարկումներ չեն եղել:
«Ինչ վերաբերում է իմ և Ծառուկյանի հարաբերություններին, ապա դրանք անձնական, ջերմ, մտերմիկ հարաբերություններ են, որի ժամանակ ես նրա հետ չեմ քննարկել Արամ Սարգսյանի կամ մեր կուսակցության համագործակցության հետ կապված խնդիրները: Ես ընդամնեը ձեզ ասեցի, որ Ծառուկյանի համապատասխան հայտարարությունից հետո ես կարող եմ որոշ փակագծեր բացել»,-ասաց նա:
Նրա խոսքով, նա մերժել է Սամվել Բաբայանի առաջարկությունները, քանի որ կուլուարային, ստվերային պայմանավորվածություններն իր համար անընդունելի են:
«Ես ուզում եմ փակագիծ բացել: Պատճառներից մեկը համագործակցությունը դադարեցնելու նաև դա է: Որովհետև Բաբայանը ներկայացնում է «Համախմբումը» և լոբբինգ է անում դրա օգտին»,-հայտնեց նա:
Նա նաև ներկայացրեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինիքի ցուցակում ընդգրկված անդամներին՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, ԷԼինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն ՄԱրտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան:
«Ցուցակում ընգրկված անձանցից 10-ից 7-ը «Համախմբման» անդամներ են: Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են»,-հայտարարեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դալլաքյան. Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
- Դալլաքյան. Եղել են ստվերային պայմանավորվածություններ
- «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին