Մահացել է լեգենդար ջազ երգիչ Էլ Ջերոն
Նախօրեին 76 տարեկանում Լոս Անջելեսի հիվանդանոցների մեկում մահացել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ, «Գրեմմիի» 7-ակի մրցանակակիր Էլ Ջերոն:
Ռիա նովոստին, հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, գրում է, որ երաժիշտն անցած շաբաթ հոսպիտալացվելուց հետո հայտարարել էր թոշակի գնալու մասին:
Ալ Ջերոն այն հազվագյուտ կատարողներից է, ով մրցանակների է արժանացել երեք տարբեր կատեգորիաներում՝ ջազ, փոփ և ռիթմ ընդ բլյուզ: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա թողարկել է ավելի քան 20 ալբոմ:
Ջերոնն օգտագործում էր տարբեր տեմբրային ձևավորումներ և ինտոնացիայի օգտագործման զանազան ձևեր (գոռոց, լաց, ծիծաղ և այլն), հումորային հնարքներ, ինչպես նաև սքեթ, ինչի շնորհիվ մեծ ներդրում է ունեցել «գործիքային երգեցողության» զարգացման գործում: Ըստ մամուլի արձագանքների՝ «հմայիչ Ջերոն կարողանում էր երգել հազարավոր ձայներով»: 2001 թվականի մարտին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան