Իբրահիմովիչը չգիտի՝ արդյոք կմնա՞ «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ կավարտվի առաջիկա ամռանը, խոստովանել է, որ դեռ վստահ չէ «կարմիր սատանաների» կազմում իր ապագայի հարցում։
«Դեռ ոչինչ հայտնի չէ։ Ես պետք է խփեմ 100 գոլ։ Պայմանագրի երկարաձգման պայմաններն արդեն կատարվել են, սակայն առայժմ ոչինչ արված չէ։ Իմ կողմի՞ց։ Ես կսպասեմ ու կտեսնեմ, թե հետո ինչ կլինի»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը, ընդհանուր առմամբ, 20 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե վստահ է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կերկարաձգվի։