Խուանֆրանը կարող է բաց թողնել «Բայերի» հետ հանդիպումը
«Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը վնասվածք է ստացել «Սելտայի» հետ իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի տնային խաղում և ընդմիջումից հետո փոխարինվել է։ Նրա փոխարեն ասպարեզում հայտնվել է Վրսալկոն։
«Խուանֆրանն աջ ազդրի մկանային խնդիր ունի։ Մոտ ժամանակներս նա բժշկական հետազոտության կենթարկվի, որի արդյունքներով կորոշվի վնասվածքի լրջության աստիճանն ու վերականգնման սպասելի ժամկետները»,- «Ատլետիկոյի» հայտարարության տեքստը մեջբերել է sport.ru-ն։
Փետրվարի 21-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին՝ արտագնա խաղում կհանդիպի «Բայերի» հետ։