Մեր միակ հույսն այս պահին մնում է Եվրոպական դատարանը. Ալումյան
«Շաբաթ օրը երբ հերթական անգամ ցանկացա տեսնել պարոն Շիրխանյանին, ինձ գրավոր մերժեցին, այսինք կարելի է ասել, որ այսուհետ պարոն Շիրխանյանը կատարյալ մեկուսացման մեջ է պահվում և նրան չեն թույլատրում տեսակցել ոչ միայն լրագրողների և հարազատների հետ, այլ անգամ սեփական պաշտպանի հետ, ինչը չլսված երևույթ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շիրխանյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ մերժման գրության մեջ ներկայացված պատճառաբանությունն այն է, որ Շիրխանյանը չի ցանկանում դուրս գալ խցից և ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ, հայտարարելով, որ չի կարող գալ և առանձին տեսակցել պաշտպանի հետ. «Պարոն Շիրխանյանն արդեն վեց ամիս է երբեք չի կարողացել մենակ դուրս գալ և ներկայանալ տեսակցություների համար նախատեսված սենյակ, միշտ իրեն օգնել են, թևատակերից բռնած բերել են ինձ հետ տեսակցության, պարզապես հիմա իրավիճակը փոխվել է, իրեն չեն էլ ուզում օգնել, որպեսզի գա տեսակցության պաշտպանի հետ, նա ինքնուրույն չի կարողանում քայլել»։
Փաստաբանը նշեց, որ առաջարկել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, որ իրեն հնարավորություն տան՝ Շիրխանյանի խցում տեսակցելու, որը ևս մերժել են։
«Գրավոր դիմեցի, բանավոր մերժում ստացա։ Ասեցին արգելված գոտի է և մուտքն արգելված է նաև պաշտպանի համար։ Սա ուղղակի պատրվակ էր, պատճառն ավելի խորքային է։ Դրանից հետո խնդրեցի, որ Շիրխանյանին փոխանցեն իր գործի հետ կապված այն փաստաթուղթը, որը ստացել ենք Եվրոպական դատարանից, ինչը նույնպես իր անվիճելի իրավունքն է ստանալ իր գործին վերաբերող փաստաթղթերը, բայց կրկին մերժում ստացանք»,-ասաց Ալումյանը։
Պաշտպանը հավելեց, որ այս պահին անելանելի իրավիճակ է ստեղծվել և իրենց միակ հույսն այս պահին մնում է Եվրոպական դատարանը, որն անցել է արդեն ակտիվ գործողությունների։
Հարակից հրապարակումներ`
- Ես կարող եմ մասնակցել նիստին, սակայն պառկած կամ կիսապառկած վիճակում. Շիրխանյանն է փոխանցել
- Վահան Շիրխանյանը չի ներկայացել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է
- Զինված խմբի գործով նախաքննական մարմնի ապօրինությունները ջրի երես կբերենք. Փաստաբան
- «Ամեն ինչ շինծու է». Զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց
- ՄԻՊ-ը Վ. Շիրխանյանի բժշկական հետազոտությունների ընթացքին հետևում է և կտա համապատասխան գնահատական
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան