Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապօրինի իշխանությունն իր վերջին օրերն է ապրում»
Այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, նոր ղեկավարության, նոր խարիզմայի շարժման: Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր պատմական օր է Հայաստանի արդի պատմության մեջ, որովհետև ռազմական գործիչ, գեներալ, պետական մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանգետը և «Ժառանգություն»-ը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, կուսակցություններ, քաղաքացիներ որոշել են, որ Հայաստանի առաջ մրատահրավերը այնքան մեծ է, որ պետք է իրար միանան»,-ասաց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց, «Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որ այս պայքարը հանուն Հայաստանի քաղաքացու, արդարություն ու ինքնիշխանության, պսակվի հաջողությամբ:
«Մենք ասում ենք այո Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը, և ասում ենք այո հայ զինվորին, որը այսօր կանգնած է մեր սահմանի: Հանուն մեր կորուստների, հանուն մեր հերոսների, և նրանց, որ այսօր ճաղերի հետևում են սեփական երկրում՝ որպես քաղաքական բանտարկյալ, մենք այս պայքարը պետք է տանենք, անհավանական պայքարը»,-ասաց նա:
Հովհաննիսյանն իշխանությանը ապօրինի որակեց, ապա համոզմունք հայտնեց, որ այն իր վերջին օրերն է ապրում:
«Մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
- «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, իհարկե, կան». Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
- Օհանյան. Այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար
- Մենք կանգնած ենք պատմական պահի առաջ. Վ. Օսկանյան
- Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին