Մարսիալի հաջորդ գոլը «ՄՅու»-ին կզրկի 10 մլն եվրոյից
Ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Անտոնիո Մարսիալը կարող է իր նախկին թիմին՝ «Մոնակոյին» ևս 10 մլն եվրո նվիրել՝ որպես հաճելի պարգևավճար։ Դրա համար ընդամենը պետք է, որ նա ևս մեկ գոլ խփի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» Մարսիալի՝ 2015 թ. ամռանը տեղափոխության ժամանակ «Մոնակոն» պայմանագրում կետ է մտցրել, որի համաձայն՝ ֆրանսիական թիմը 10-ական մլն եվրո պարգևավճար կստանա, եթե ֆուտբոլիստը կամ 25 գոլ խփի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, կամ 25 հանդիպում անցկացնի Ֆրանսիայի հավաքականում, կամ էլ հայտնվի «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում։
Կետերից մեկի կատարմանը շատ քիչ է մնացել. Մարսիալն արդեն 24 գոլ է խփել, որից վերջինը՝ «Ուոտֆորդի» հետ անցած խաղում։
Առաջիկա խաղում «ՄՅու»-ն փետրվարի 16-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կհանդիպի ֆրանսիական «Սենթ Էթիենի» հետ։