Նիկոլ Փաշինյանն այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։
«Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։
Այնուամենայնիվ Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում։
Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ն. Փաշինյանը։
Նշենք, որ փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Ա. Սարգսյանը փետրվարի 10-ից հացադուլի մեջ է՝ այդպես բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված «Հաց բերողի» հետ
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
- Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան